Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն կանգնել է սահմանադրական կարգը տապալողի կողքին եւ ինքը տապալել սահմանադրական կարգը»․ պատգամավոր

Ապրիլ 07,2021 14:22

«ՍԴ երեք նոր անդամները գործել են նույն սցենարի շրջանակում, որում կգործեին նախորդները։ Նրանց ընտրությունն ԱԺ-ում բովանդակային, արժեքային փոփոխության չբերեց ՍԴ-ի համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ վերջերս ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը, իսկ այդ հոդվածով քրեական հետապնդումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների հանդեպ դադարեցվեց։

«Այդ որոշմամբ ՍԴ-ն կանգնել է սահմանադրական կարգը տապալողի կողքին եւ ինքը տապալել սահմանադրական կարգը։ Ամենամեծ սպառնալիքն այսօր երկրի ներքին անվտանգությանը՝ ՍԴ-ն է»,-համոզմունք հայտնեց Արման Բաբաջանյանը։

Նա կարծում է, որ ՍԴ-ի որոշումը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2020թ․-ի հայտնի հայտարարության շրջանակում է․ «Դատավորները շարունակում են որոշումներ կայացնել դրա շրջանակում»։

Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ եթե ՍԴ-ն չի պաշտպանում սահմանադրական արդարադատությունը եւ անհեթեթ որոշմամբ ինքն էլ դառնում է սահմանադրական կարգի տապալող, ապա այդ դատարանը համարժեք չէ ներքին, ժողովրդավարական սպասումներին․ «Առաջիկայում ընտրություններ են, եւ չի բացառվում, որ դրանց արդյունքները վիճարկվեն ՍԴ-ում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930