Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Հրանտ Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգեւավճար է բաժանվել՝ ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի». Թունյան

Ապրիլ 07,2021 14:10

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ Սեւանում «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարություններին: Նա մասնավորապես ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը նաեւ կոռուպցիոներ է. «Հրապարակվեց ԱԺ նախագահի եւ իր անցյալ տարվա եկամուտները 2020-ին, պատերազմ ենք կրվել, մի մարդունը կազմում է 60 հազար դոլար: Ինքը պիտի ԱԺ պատգամավորի, նախագահի աշխատավարձը բարձրացներ, դա չի համարձակվում անել: Պարգեւավճար է դնում վրան ու տալիս: Անցյալ տարի 120 մլն դոլար են ծախսել, դրանով մենք կառնեինք մոտ 2000 հատ փոքր ԱԹՍ՝ կամիկաձե: Կառնեինք S1 կամ ТОР համակարգերը»:

Թունյանն ասաց, որ եթե մարդիկ ունեն պետական կառավարման փորձ, բարձր պաշտոն են զբաղեցրել ՀՀ-ում, իրենց համարում են լավ մասնագետներ, տնտեսագետներ, պետք է հանրային խոսքի նկատմամբ զգույշ լինեն ու չասեն բաներ, որոնք ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլ միտումնավոր խեղաթյուրում են. «Այդ մարդիկ շատ վատ հասարակական մթնոլորտ են ձեւավորում: Պիտի այս թեման վերջնականապես փակվի: Հրանտ Բագրատյանը երեկ նշել է, որ հրապարակվել են վարչապետի, Արարատ Միրզոյանի 2020-ի եկամուտները, յուրաքանչյուրինը կազմում է 60 հազար դոլար… Այս բոլոր պնդումները սուտ են: ԱԺ նախագահի, վարչապետի եկամուտների մասին տվյալները դեռ չեն հրապարակվել, նախկինում հրապարակված տվյալներով նման ինֆորմացիա չկա, 20 մլն դոլարի պարգեւավճար պետական համակարգում չի եղել: Պարգեւավճարները չեն վերաբերում միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլեւ 20 հազար հոգու: Սա վտանգավոր մանիպուլյացիա է: Եթե պարոն Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգեւավճար է բաժանվել՝ ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի: Չի կարելի ամեն անգամ այս թեման շահարկել ու մարդկանց վրա իզուր տեղը ատելության մթնոլորտ ու թշնամանք սերմանել»:

Թունյանը նաեւ ասաց, որ առաջարկ են արել նախագահի աշխատակազմին իրենց նիստերին մասնակցել ու եթե ունեն մտահոգություններ՝ արտահայտվեն. «Չգա հասնի վերջում ստորագրման փուլում որոշ դիտարկումներ արվի ու ստացվի, որ հարցերը ԱԺ-ում պատշաճ չեն քննարկվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930