Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն առնվազն գործող մի քանի պաշտոնյաների գլուխները պետք է «թռցրած» լիներ»․ Արման Բաբաջանյան

Ապրիլ 07,2021 13:54

«Հույս ունեի, որ իշխանությունն առնվազն գործող մի քանի պաշտոնյաների գլուխները պետք է «թռցրած» լիներ։ Մի քանի պաշտոնյաներ արդեն պետք է պաշտոնանկ արված լինեին։ Արդարադատության նախարարն արդեն չպետք է լիներ իր պաշտոնին, որովհետեւ ուղղակի պատասխանատու է եղել դատական համակարգն առողջացնող բարեփոխումների համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման գործով տեղի ունեցած զարգացումներին՝ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) քրեական հետապնդումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների հանդեպ դադարեցվեց։

«Սա խոսում է երկչոտ, անկարող իշխանության մասին։ Դատական համակարգը դիրքավորվել է այս միջավայրին համապատասխան։ ՍԴ-ն եւ դատական համակարգն առհասարակ ուղղակի ցույց են տալիս, թե հանցավոր գործակցությամբ ինչպես են ընդունակ մարտի մեկի գործը տապալել։ Կա հանցանք, էլ չկա հոդված։ Բայց կա 85 հատորանոց քրեական գործ, որում ահռելի վկայություններ կան արդեն անմեղ ճանաչված Ռոբերտ Քոչարյանի հանցակցության մասին»,-համոզմունք հայտնեց Արման Բաբաջանյանը։

Նրա բնորոշմամբ՝ դատական իշխանությունն ընտրություններին ընդառաջ համակրանք է ցույց տալիս որոշակի քաղաքական ուժերի հանդեպ եւ գործում է պետության դեմ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930