ՎԵՏՕ շարժման կանայք այսօր Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվեցին կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց դիմավորեցին մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները:

Women hold a protest action demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation in front of the RA Government’s building in Yerevan, Armenia
Ցուցարարները պահանջում էին, որ ոստիկանները թույլ տան իրենց ներս մտնել կառավարության շենք և այնտեղ թողնել «զոհերի արյամբ ներկված կարմիր մեխակներ» ու պահանջել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Ոստիկանները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ կառավարության շենքը հատուկ պահպանվող օբյեկտ է և շենք մուտքի համար հատուկ ընթացակարգ է պահանջվում:

Women hold a protest action demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation in front of the RA Government’s building in Yerevan, Armenia
Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց, ցուցարարները ձվեր և կարմիր մեխակներ շպրտեցին կառավարության շենքի ուղղությամբ: Ինչ-որ տեղից նաեւ կարմիր ներկ հայտնվեց, որը նետեցին ցուցարարների վրա: Ցույցի մի քանի մասնակիցներ մեզ հետ զրույցներում պնդեցին, որ ներկն իրենց ուղղությամբ ոստիկաններն են նետել:
Կարդացեք նաև

Police arrested women who hold a protest action demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation in front of the RA Government’s building in Yerevan, Armenia

Police arrested women who hold a protest action demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation in front of the RA Government’s building in Yerevan, Armenia
Քաշքշուկի արդյունքում ՎԵՏՕ շարժման կին ակտիվիստներին ոստիկանները քաշքշելով և հարվածելով բերման ենթարկեցին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ