Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրալից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են փորձել տեղափոխել տանկի պահեստամասեր

Ապրիլ 07,2021 11:27

Ուրալի օպերատիվ մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են ռազմատեխնիկայի մաքսանենգության փորձը Հայաստան, հաղորդում է Lenta.ru-ն:

Հաղորդվում է, որ Հարավային Ուրալի բնակիչը փորձել է Հայաստան ուղարկել 37 տանկի ստաբիլիզատոր և ևս 30 պահեստամաս թղթատար ծառայության միջոցով: Դրա համար նա օգտագործել էր կեղծ արտահանման թույլտվության փաստաթուղթ:

Նշվում է, որ տվյալ պահեստամասերը ազատ վաճառքի ենթակա չեն:

Իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ Ռուսաստանի ՔՕ 226.1 հոդվածով: Տղամարդուն սպասվում է մինչև 7 տարվա ազատազրկում և մինչև 1 միլիոն ռուբլու տուգանք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930