Քյոլնում լույս տեսնող «Armenisch-Deutsche Korrespondenz» («Հայ-գերմանական թղթակցություն») պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։
Հարցազրույցում մաեստրո Սմբատյանը‚ ի պատասխան լրագրողի հարցերին‚ անդրադառնում է իր ստեղծագործական կյանքին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման պատմությանը‚ անցած ճանապարհին‚ նվագախմբի նախագծերին ու նվաճումներին‚ հայաստանյան երաժշտական կյանքին և բազմաթիվ այլ թեմաների։
Դիրիժորը պատմում է նաև դեռևս նվագախմբի ստեղծման առաջին տարիներին Բեռլինում կայացած առաջին համերգի մասին‚ որը մեծ ընդունելության արժանացավ գերմանացի խստապահանջ ունկնդրի կողմից և շրջադարձային եղավ կոլեկտիվի համար։ Պարոն Սմբատյանը գերմանախոս ընթերցողին ներկայացնում է նաև Սիմֆոնիկ նվագախմբի կրթական նախաձեռնությունները‚ երիտասարդների շրջանում դասական երաժշտությունը հանրայնացնելու ծրագրերը և այլն։
Նշենք‚ որ «Armenisch-Deutsche Korrespondenz»-ը գերմանա-հայկական ընկերության եռամսյա պաշտոնաթերթն է, լույս է տեսնում 1973 թվականից Քյոլնում գերմաներենով։
Կարդացեք նաև
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ