Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹ-ն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով. «Հրապարակ»

Ապրիլ 07,2021 09:53

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպանությանը հարցում էինք ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունի Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ, հատկապես որ որոշ շրջանակներից մեղադրանքներ են հնչում Մեծ Բրիտանիայի հասցեին, որ պատերազմի ընթացքում տարբեր խողովակներով ակտիվ մասնակցություն է ունեցել՝ ի նպաստ Ադրբեջանի հաղթանակի, եւ հստակ շահեր ունի Ադրբեջանում, որոնք խանգարում են Հայաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականության բալանսավորմանը։

Դեսպանությունը, բնականաբար, տվել էր դիվանագիտական պատասխան՝ հավասարաչափ գնահատականներով։ Սակայն ողջունելի է, որ այս ամենով հանդերձ՝ մեզ ուղարկած պատասխանում չեն սահմանափակվել միայն հերթապահ հայտարարություններով, նաեւ բովանդակություն են ներառել։

Նախ նշել են, որ Միացյալ Թագավորությունը հավասարապես կարեւորում է հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ «Մենք մի երկրին մյուսի նկատմամբ նախապատվություն չենք տալիս»,- շեշտել են ՄԹ դեսպանությունից։ Ապա հավելել, որ 2020 թվականի հակամարտության ընթացքում Միացյալ Թագավորությունը բռնությունների, ներառյալ՝ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնել երկու երկրների արտաքին գործերի նախարարներին․ «ՄԹ կառավարության դիրքորոշումը միշտ հստակ է եղել՝ հակամարտության միջոցով հնարավոր չէ կայուն խաղաղություն հաստատել։ ՄԹ-ն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա։ Մենք լիովին սատարում ենք ՄԽ ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահների ջանքերը եւ կողմերին խրախուսում կառուցողական կերպով ներգրավվել բանակցային գործընթացում»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930