Արծրուն Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից: Նշենք, որ Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը:
«Հայկական ժամանակը» ՊՆ-ից դուրս գալու և հետագա անելիքների մասին խոսել է Արծրուն Հովհաննիսյանի հետ:
– Պարոն Հովհաննիսյան, ո՞րն է աշխատանքից ազատվելու պատճառը: Ճի՞շտ են մամուլի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ զորացրման պատճառը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ունեցած անհամաձայնություններ են:
– Ես որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ: Բանակն իմ տունն ու ընտանիքն է, որին իմ կյանքից քառորդ դար եմ նվիրել: Սա իմ անձնական որոշումն է, որի համար տարբեր պատճառներ ունեմ:
Կարդացեք նաև
– Ի՞նչ գործունեություն եք պատրաստվում ծավալել: Դասախոսական աշխատանքը շարունակելո՞ւ եք: Հնարավո՞ր է այլ պաշտոնում Ձեզ տեսնենք:
– Զբաղվելու եմ իմ սիրած գործով՝ կրթություն, գիտություն և անվտանգությանը մոտիկ հասարակական մասնավոր գործունեությունով, ոչ ավելին: Դասախոսական աշխատանքը շարունակելու եմ:
Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Armenian look նախագծից