Ապրիլի վերջին Շվեյցարիայում մեկնարկելու է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել պատրաստվում են Հայաստանի հավաքականի հինգ անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Պետրոսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի փոխանցմամբ, մեր ընտրանին արդյունավետ ուսումնամարզական հավաք է անցկացրել Թբիլիսիում: Նրա խոսքով, Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած Արթուր Դավթյանը Խաղերին ընդառաջ աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում, ինչն ուրախալի է եւ հուսադրող: Իրենք պատրաստվում են օլիմպիական խաղերի համար հատուկ վարժություն պատրաստել, ինչը, սակայն, դեռ մշակման փուլում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ