Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի վերաորակավորման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա». Արամ Օրբելյան

Ապրիլ 06,2021 21:21

«Թող այդպես մտածեն: Իրենք կարող է չսպասեն էլ ՍԴ որոշմանը, հիմա նորից սկսեն 300.1 հոդվածով քրեական հետապնդում»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՍԴ, հնարավո՞ր է քրեական գործը վերաբացվի, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:

Նա նշեց՝ իրենք երկուսուկես-երեք տարի արձանագրում են, որ ՔՕ 300.1 հոդվածի կիրառության, որոշակիության, հետադարձության խնդիր կա:

Նա վստահեցրեց՝ բոլորին էլ պարզ էր՝ ի սկզբանե գործընթացն ապօրինի էր: Նա դիմելով լրագրողներին հորդորեց լրագրողական հետաքննություն իրականացնել, թե ինչքան գումար է պետությունը ծախսել, ինչքան գումար է հասարակությունը ծախսել քրեական գործընթաց իրականացնելու համար, որն ի սկզբանե ապօրինի էր:

Խոսելով գործի վերաբացման թեմայով՝ Արամ Օրբելյանը հավաստիացրեց. «Վերաորակավորման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա: Ամեն գնով անձին դատապարտելու մոլուցքը, հակաիրավական, հակամարդկային, հակասահմանադրական է: Մարդու անմեղության կանխավարկածը՝ որպես մարդու կարևորագույն իրավունքներից մեկը պետք է վերջապես ընկալենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ տասը զոհերի հարցը ինչպե՞ս պիտի լուծվի, նա  պատասխանեց. «Ձեր հենց այդ հարցը նրա մասին է, ինչ ասում եմ: Դուք արդեն որոշեցիք, որ եղել է սպանություն, որ եղել են հրամաններ սպանություններ իրականացնելու, որ երկրի քաղաքական ղեկավարն այդ գործընթացում ունի անմիջական մասնակցություն: Մինչդեռ պետք է պարզել՝ սպանությո՞ւն է եղել, թե անզգուշությամբ մահ են պատճառել: Բազմաթիվ քրեադատավարական հոդվածներ կան, որոնք մարդու մահվան դեպքում կարող են գործել:

Արամ Օրբելյանի կարծիքով՝ տուժողների իրավահաջորդները ոչ թե պետք է շահագրգռված լինեն, որ կոնկրետ մեկ մարդ դատապարտվի, այլ հանգամանքները պարզաբանվեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930