Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը և վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն