Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խոստացել է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք վիճարկման առիթ չլինեն

Ապրիլ 06,2021 19:11

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ կկազմակերպի այնպիսի ընտրություններ, որոնք վիճարկելու առիթ չի լինի:

Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է 2018թ. կազմակերպված ընտրությունները, որոնք «առաջին անգամ 1996թ. հետո չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում»:

«Մեզ հաջողվել է ապահովել լիովին թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքները բոլորն ընդունել են: Դրանք նաև բարձր գնահատական են ստացել միջազգային դիտորդական կառույցների կողմից: Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով: Վստահ եմ, որ այս անգամ ևս մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ կձևավորվի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացում, որպեսզի դրանք վիճարկելու առիթ չլինի»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով կոալիցիա կազմելու հնարավորության մասին՝ նա նշել է, որ դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ պատրաստվում է ընտրությունների, և այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիայի ձևավորմանը, ապա այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո»,- ասել է Փաշինյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930