ՀՀ վարչական դատարանն այսօր հրապարակած որոշմամբ մերժեց «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության եւ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի, որով հեռուստաընկերությունը պահանջում էր առ ոչինչ ճանաչել հանձնաժողովի` իր եթերազրկմանն առնչվող նախորդ 18 տարում կայացրած որոշումները։
Հայցը ներկայացվել էր 2020թ.-ին։
Կարդացեք նաև
«Ակնկալում էինք, որ կհաղթի արդարադատությունը, որին սպասում էինք այդքան տարիներ»,-նիստի ավարտին «Ա1+»-ի եւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը։ Նա նշեց, որ այս գործով արդեն իսկ առկա է ՄԻԵԴ որոշումը, որում արձանագրվել են խախտումները. «Հանձնաժողովն իր փաստաթղթերում պնդում էր, որ տեղի է ունեցել իրավաչափ որոշում, իսկ մենք դատարանին էինք ներկայացրել ապացույց այն մասին, թե ինչպես է ՀՌՀ նախագահն ԱԺ-ում հայտարարում, որ այդ որոշումները կայացվել են ոչ թե հանձնաժողովում, այլ պաշտոնյաների աշխատասենյակներում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ