Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով սահմանված քրեական հետապնդումը դադարեցնել». Աննա Դանիբեկյան

Ապրիլ 06,2021 18:05

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի վերաբերյալ դատական ակտը. «Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերցնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»:

Տաթև Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930