Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը

Ապրիլ 06,2021 18:12

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO) աջակցությամբ և ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկում են «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին, իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ առկա և առցանց տարբերակներով, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։

Համաձայն ԱՀ Առողջապահության նախարարության և նախարարին կից մասնագիտական խորհրդի կատարած ուսումնասիրության՝ Արցախի բժշկական հաստատություններում այս պահին մոտ 70 բժիշկ-մասնագետների կարիք կա, որոնցից 20-ը՝ հրատապ։ Կադրերի խնդիրն առաջացել է հատկապես հետպատերազմյան շրջանում բժիշկների արտահոսքի հետևանքով։

«Բժիշկները Արցախի համար» ծրագրին դիմած առաջին խումբն ապրիլի 4-ին մեկնել է Մարտունու շրջան, որտեղ աշխատելու է առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 6 ամիս։ Գործուղման ավարտին նրանց փոխարինելու է հերթական բժիշկների խումբը։

«2011 թվականից սկսած՝ դր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ՝ AAHPO-ն ՀՕՖ-ի միջոցով սկսեց իրականացնել Արցախի բժիշկների վերապատրաստման ծրագիրը։ Պատերազմից հետո կատարած այցը ևս մեկ հնարավորություն էր հստակեցնելու առողջապահական համակարգում առկա կարիքները՝ մասնավորապես մասնագիտական ռեսուրսների առումով, և ուրվագծելու դրանք լուծելու հնարավորությունները մեր և գործընկեր կազմակերպությունների միջոցով։ Հարկ եմ համարում ընդգծել, որ մեր ծրագրի շրջանակը և արդեն իսկ հաստատված համագործակցությունը թույլ է տալու համակողմանիորեն մոտենալ այս խնդրին և ունենալ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ լուծումներ», – ասել է ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։

Արցախ մեկնած բժիշկների վարձատրությունն ու կեցությունը ապահովում է ԱՀ Առողջապահության նախարարությունը, իսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացնում է Հայ օգնության ֆոնդը՝ Ամերիկայի հայ բժիշկների միության և Րաֆֆի Հովհաննիսյան հիմնադրամի աջակցությամբ։

Հայ օգնության ֆոնդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930