Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը թրքասերներին հորդորում է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում չերեւալ

Ապրիլ 06,2021 18:04

«Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը վստահեցնում է, որ այս տարվա ապրիլի 24-ը հայության համար լինելու է ջրբաժանի օր:

«Նրանք, ովքեր թրքասեր դարձան, միանգամից եմ ասում ու խոսքս առաջին հերթին Նիկոլի մասին է, որ ասում է՝ թշնամի չպետք է լինենք: Թշնամին ասում է՝ ես քո թշնամին եմ, Սյունիքը պետք է վերցնեմ, դա թշնամի է՞, թե՞ թշնամի չի: Երբ հայտարարում է, որ Երեւանը Էրիվան է եւ իրենց «պատմական» հողն է, թշնամի է՞, թե՞ չի: Երբ կտրում է մեր զինվորների գլուխը, թշնամի է՞, թե՞ թշնամի չի: Երբ քնած սպայի գլուխը տապարով կոտրում է, թշնամի՞ է, թե՞ չի: Բոլորը մոռացել են սաֆարովների մասին, որոնց Ադրբեջանը հերոսացրել է:

Մենք Նիկոլի գաղափարներով չենք առաջնորդվելու: Եվ թող մոռանա, որ դրանք կարող է իրականացնել, որովհետեւ հայ ժողովուրդն ի վերջո նորից զգալու է, որ իր ազգ լինելու գաղափարը պետք է հետ բերի ու նորից դառնալու է այն ազգը, որը կարողացել է միշտ պահպանել իր արժանապատվությունը: Նա եթե սա չի հասկանալու, պետք է իր նմանների հետ կանգնի ժողովրդի դատաստանի առջեւ:

Ի՞նչ պետք է անենք մենք: Առաջինը պետք է հասկանանք, որ որպես ժողովուրդ պետք է ազգային գաղափարախոսության շուրջ նորից ազգայինը ձեւավորենք: Սա ազգայնականություն չէ, սա ազգային գաղափարախոսություն է:

Մեր հայահավաք շարժումը ապրիլի 24-ին կանցկացնի այն ակցիաները, որ նախատեսել ենք: Դրանց մասին լրացուցիչ կհայտարարենք: Հայ ժողովուրդը պարտադիր պետք է ապրիլի 24-ին լինի Ծիծեռնակաբերդում: Աշխարհը նայելու է մեր պահվածքին, հետեւելու է, թե հայն ինչպես է պատասխանում այս ամենին, կարողանո՞ւմ է պայքարել իր շահերի համար: Բոլոր նրանք, ովքեր թրքասեր չեն եւ իրենց հայ լինելը հաստատում են, այդ օրը պիտի լինեն Ծիծեռնակաբերդում: Նրանք, ովքեր չեն հասկանում այս ամենը, թող մնան տանը: Թրքասերներին խորհուրդ եմ տալիս այդ օրն ընդհանրապես չերեւալ այնտեղ»,- ասում է Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով իմքայլականների թիմի կեսն արդեն զգում է, որ իրենց տերն այլեւս իրենց տիրություն չի անելու: Նրա համոզմամբ, անգամ եթե շատ ուզենան, որ թուրքի ոտքը մտնի Հայաստան, այլեւս չեն կարող այն պարզ պատճառով, որ սահմանների պաշտպանությունը հանձնել են Ռուսաստանին: «Իսկ Ռուսաստանը այս տարածք այլեւս որեւէ մեկին թույլ չի տալու մտնել, որովհետեւ սա իր համար արդեն ռազմավարական նշանակության խնդիր է: Իրենց հարաբերությունները ավելի է սրվում ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հետ: Այնպես որ, այսօրվա իշխանությունները որքան էլ իրենց գովեն, թե իրենք այս են, այն են, իրենք ոչինչ են ու դա չեն էլ գիտակցում: Ապագայում նրանք միակ բանը, որ կմտածեն, այն տիրոջ մոտ գնալն է, որն իրենց մի քիչ էլ կպահի»,-վստահ է նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930