Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է, թե ընտրությունները ցույց կտան յուրաքանչյուր քաղաքական ուժի վստահության աստիճանը:
«Քարոզարշավը և ընտրությունները ցույց կտան լիարժեք պատկերը, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտապես շփման մեջ ենք մեր ժողովրդի հետ և լիարժեք հասկանում ենք նրանց խնդիրները, պահանջմունքներն ու ցանկությունները»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենք հանրությանը կներկայացնեն այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարօրության ապահովմանը:
«Համոզված եմ, որ մեր հանրությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություններ, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերը և նպատակներն առաջիկա տարիների համար»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ