Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցել է մոտ մեկ ամիս, իսկ խնդրին, որը բազմաթիվ ընտանիքների համար, ամեն բան կորցնելուց հետո, գոյություն պահելու չնչին միջոց է, չեն անդրադարձել». Մետաքսե Հակոբյան

Ապրիլ 06,2021 17:52

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի «Արդարություն» կուսակցությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական արդարությանը վերաբերվող խնդիրները, որոնք ամենուր են և առավել ցայտուն են պատերազմից հետո: Հիշեցնեմ, որ 2021թ. փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունեց «ԱՀ 2021թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքը:

Օրենքում հիմնականում պահպանվել էին թշնամու վերահսկողության տակ գտնվող շրջանների և համայնքների ծախսերը` բացառությամբ պահպանման ծախսերի: Մեր խմբակցության կողմից տարբեր ձևակերպումներով հնչեցրած հարցերին, թե արդյո՞ք նախատեսումներում ներառված են տեղահանված մեր հայրենակիցների աշխատավարձերը, պատասխաններն աներկբա էին՝ այո… Խոսքը` մեկ, գործը` այլ…

Փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում, որ այն քաղաքացիները, որոնք փաստացի չեն հաճախում աշխատանքի` կվճարվեն աշխատավարձի 50%-ի չափով: Եկել է վճարելու ժամանակը, աշխատանքի գնացող քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց վճարելու են աշխատավարձի 50%+ժամավճար: Ես` Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորս, պատասխան չունեմ, քանզի 2021թ.-ի մարտի 11-ին այդ հարցը գրավոր ուղղել եմ (նկարը կցում եմ) ԱՀ Պետնախարար-Ֆինանսների նախարար պարոն Մարտիրոսյանին և ըստ ԱԺ Կանոնակարգի 108 հոդվածի 2-րդ մասի պիտի երկշաբաթյա ընթացքում պատասխան ստանայի: Ավա՜ղ… անցել է մոտ մեկ ամիս, իսկ պարոն Մարտիրոսյանը հարկ չի համարում անդրադառնալ այս խնդրին, որը բազմաթիվ ընտանիքների համար, ամեն բան կորցնելուց հետո, գոյություն պահելու չնչին միջոց է:

Հ.Գ. Իսկ պատերազմից հետո անհասկանալի տրամաբանությամբ, փաթեթներով ավելանում են նախարարների խորհրդականներն ու օգնականները…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930