Այսօր Սեւանում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ իր ելույթում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց, որ այս 44-օրյա իրադարձությունը պատերազմ չէր, սպանդանոց էր. «1000-ներով երիտասարդներին գցում էին կրակի տակ, ու մենք մտածում էինք, թե հաղթում էինք: 90-ականների պատերազմի ժամանակ տասնյակներով էին զոհվում, 100 հոգի որ զոհվում էր, արդեն մեծ իրադարձություն էր մեր ժողովրդի համար: Հազարներով գնացին, կոտորվեցին: Եվ ի՞նչ, դա մենք ներելո՞ւ ենք: Սա ոչ թե վատ իշխանություն է, որը պետք է փոխենք ընտրությունների միջոցով, ձեր սիրտը պիտի ատելությամբ լցվի սրա նկատմամբ: Մեր հայրենիքը կործանեցին»:
Նա ասաց, որ սա ընտրություն չի, մենք պետք է ապագա սերունդներին ապացուցենք, որ չենք ներում դավաճանությունը, այն, ինչ կատարվեց մեզ հետ. «Դա պետք է կատարի մեր ամբողջ ժողովուրդը, դրանից հետո նոր կզգանք, որ արժանապատվություն ենք վերականգնում… Մեզ պետք չի ընտրություններով գնան, մենք զոռով պետք է այս իշխանություններին քշենք: Ինչքան զոռով, այնքան հարգանք կունենանք մեր նկատմամբ, մեր ինքնավստահությունը կվերականգնենք: Հիմա էլ ասում են՝ ճանապարհներ ենք բացել: Այսինքն ի՞նչ, պատերազմում դիտմամբ պարտվեցիք, հազարավոր զոհեր տվեցիք, որ ճանապա՞րհ բացեք: Այդ ճանապարհներից մի երկու-երեք զոռբա նորից հարստանալու են, ամբողջ գյուղատնտեսությունը ոչնչանալու է, որովհետեւ այդ ապրանքները Ադրբեջանում կամ Թուրքիայում շատ ավելի էժան են, քան Հայաստանում ու Հայաստանը նորից քոչելու է»:
Նա վստահեցրեց, որ սրանից հետո մարդիկ ավելի վատ են ապրելու. «Հայերը հիմա մուրում են բարեկամություն Թուրքիայից, որպեսզի Թուրքիան իրեն լավ նայի: Այդպիսի երկիրն ապագա չունի: Մտածեք, համախմբվենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ