Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«ՔՊ-ական այն պատգամավորները, ովքեր իբրեւ ուսապարկեր եկան, ձեզանից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին ԱԺ-ում, մինչեւ հիմա ներողություն չեն խնդրել». Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 06,2021 16:32

Այսօր Սեւանում հանրահավաք էին կազմակերպել «Հայրենիքի փրկության շարժման» անդամները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց. «ՔՊ-ական այն պատգամավորները, ովքեր այս տարածքից իբրեւ ուսապարկեր եկան, ձեզանից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին այդ խորհրդարանում, մաս կազմեցին այս դավաճանական գործընթացին, մինչեւ հիմա ձեզանից ներողություն չեն խնդրել: Խոստանում եմ՝ իրենք ձեզանից ներողություն խնդրելու են, որովհետեւ հերթական անգամ խաբել են ձեզ»:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, թե ինչ խոստումներ էին տվել իշխանությունները՝ անվտանգություն, բարեկեցիկ կյանք, արժանապատիվ ապագա, բարձր աշխատավարձ, խոստացել էին լավ կրթություն, մինչդեռ 3 տարի անց ունենք կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհեր, փլուզված տնտեսություն ու հայ մարդը այլեւս հույս չի կապում հայրենիքի հետ. «Այսօր արտագաղթում են մարդիկ անգամ, ովքեր ունեն ապրելու հնարավորություն»:

Նա հորդորեց մարդկանց միանալ իրենց՝ վստահեցնելով որ այս իշխանությունները չեն կարող քաղաքացիների շահը ներկայացնել. «3 տարի առաջ իշխանության ներկայացուցիչները եկան ձեր մարզ, խոստացան ներդրումներ, ճոպանուղի, ճեմուղի…Ի՞նչ են արել, հարց եմ տալիս: Ո՞ւր են այդ ներդրումները: Չկան, հերթական անգամ խաբել են, ստել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930