Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատուկ կարիքներով երեխաների մի մասն առցանց սովորել է ուսուցիչների բջջային հեռախոսներով»․ ՄԻՊ ներկայացուցիչ

Ապրիլ 06,2021 16:22

«Առցանց կրթության համակարգի մշտադիտարկման արդյունքներով՝ պետությունը պատշաճ չէր պատրաստվել իրավիճակին։ Իրավիճակը չի բխել օրենքի պահանջներից եւ գործնականում խնդիրներ է առաջացրել»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Մարինե Ավագյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի պայմաններում 2020թ․-ին առցանց կրթության համակարգում արձանագրված խնդիրները։

«Ողջ տարում արդիական է եղել այն խնդիրը, որ երեխաներն անհրաժեշտ հեռահաղորդակցության եւ ինտերնետ կապի միջոցներով ապահովված չեն եղել։ Օրինակ՝ ընտանիքում կան մի քանի դպրոցահասակ երեխաներ, եւ խնդիրներ են եղել։ Դասաժամերը համընկել են, եւ յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովումը խնդրահարույց է դարձել։ Հնարավոր չի եղել անհատապես ապահովել ամեն երեխայի կարիքների գնահատումը»,-նշեց Մարինե Այվազյանը։

Նրա խոսքով՝ ոտնահարվել է նաեւ հատուկ կարիքներով երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը․ «Հատուկ կրթական հաստատություններում եւս պատշաճ գնահատման խնդիր է եղել։ Օրինակ՝ որոշ դեպքերում երեխաների՝ հաստատություններից վերադարձն ընտանիքներ նպատակահարմար չի եղել, եւ որոշ երեխաներ շարունակել են գտնվել հաստատությունում, թեեւ կառույցն անցած է եղել հեռավար ուսուցման։ Երեխաները սովորել են հաստատության, ուսուցիչների եւ հաստատության աշխատակիցների անձնական բջջային հեռախոսներն օգտագործելով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930