Այսօր կորոնավիրուսից մահացել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։ Նա 81 տարեկան էր․ Գյումրու ամենակոլորիտային դեմքերից մեկը։
Ֆելիքս Գրիգորյանը Շիրակի մարզի մանկաբարձա-գինեկոլոգիական դպրոցի հիմնադիրներից է․ մանկաբարձ-գինեկոլոգների բազմաթիվ սերունդների է կրթել։ Նա աշխատում էր «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում։
Ֆելիքս Գրիգորյանը մեծ արվեստասեր էր․ նկարահանվել էր «Ուրախ ավտոբուս» ֆիլմում։
Նա 2015 թվականին ճանաչվել էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատվավոր հանդիսատես, իսկ ավելի վաղ՝ 2011 թվականին վաստակավոր բժիշկն արժանացել էր «Գյումրու երախտավորի» կոչմանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ