Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեմ ճշգրիտ տվյալներ, որ նոյեմբերի 9-ից հետո մեր երկրի իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Սյունիքից հեռացնել զորքը». Սեյրան Օհանյան

Ապրիլ 06,2021 16:06

«Վերջին պատերազմի ընթացքում մեր պարտության պատճառներից մեկը ոչ թե բանակն է, այլ այն, որ բանակի համար ամուր թիկունք չկարողացանք ապահովել»,-այսօր Սեւանում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ելույթում ասաց գեներալ գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:

Նա խոսեց մեր երկրի սպառնալիքների, այդ թվում՝ ժողովրդագրական վիճակի մասին: Ըստ նրա, 2000-2008-ի եւ 2010 թթ արտագաղթից հետո նաեւ ներգաղթ է եղել, բայց հիմա ժողովուրդն այնքան հուսահատ է, բարոյալքված, որ ուզում է թողնել մեր հայրենիքն ու գնալ. «Պետք է հեռացնել այս իշխանություններին եւ ամուր կառչել այս հայ հողից, այս տարածաշրջանից, Սեւանից, որը տուրիզմի զարգացման հիմնական ուղղություններից մեկն է: Տնտեսական անվտանգությունն ամենակարեւորն է: Ժողովրդի ձեռքի եղած սարքավորումներով, գործիքներով միայն կարող ենք մեր երկիրը զարգացնել ու տանել առաջ, դրանով էլ ամրապնդենք մեր անվտանգությունը»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Ես ունեմ ճշգրիտ տվյալներ, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրված հայտարարությունից հետո մեր երկրի իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Կուբաթլու, Զանգելան, այսինքն՝ Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից հեռանալ ու հեռացնել զորքերը՝ առանց որեւիցե սահմանազատման: Ինչ է թե թուրքը, ադրբեջանցին GPS-ով եկել, ասել է՝ հեռացեք այդ սահմաններից, ռազմավարական կետերից: Իսկ ո՞վ է ասել, որ ռազմավարական այդ ճանապարհները, այդ կետերը ադրբեջանցունն են կամ թուրքինը: Հիմա էլ ուզում են, որ Մեղրիի կամ Սյունիքի տարածքով ճանապարհներ ունենան: Գիտակցենք, որ այդ ճանապարհների բացմամբ մենք երկու ճանապարհ խորացնելու ենք՝ տնտեսության զարգացման մեջ արագ կերպով ներառելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկրումները, մենք անկում ենք ունենալու, գալու են արագ լցվեն եւ ժողովրդագրական խնդիրներն են փոխելու մեր տարածաշրջանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930