Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գյուղերից մեկում մի կին ասաց՝ հաշվի երեխես քեզ մատաղ եմ արել, արա՛ դու ո՞վ ես երեխեդ հողի տակ՝ այդպիսի բաներ ես խոսում». Հրանտ Բագրատյան

Ապրիլ 06,2021 15:50

«Ուզում եմ իմ պատմությունը պատմել, թե ես ինչու եմ խորշում, գարշում Նիկոլ Փաշինյանից, ի վերջո կողքիս նստած էր պառլամենտում եւ 5 տարի հետը չէի խոսում»,- այսօր Սեւանում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե անհաջող պատերազմ է ունեցել, այլ ինքը դավաճան է. «Իրեն առաջին օրը ասվեց՝ պայթեցրու Սարսանգը, վերացրու Մարտակերտի ռազմաճակատը, այնտեղ հեղեղ էր լինում, այդ զորքերը տեղափոխիր հարավային ճակատ: Մենք իրեն ասում էին՝ Իսկանդերով խփի, նավթամուղ, գազամուղը պայթեցրու, ինքը չգիտես ինչու խփում էր Գյանջա քաղաքի 5 հարկանի շենքերին, մեզ պետք չէր դա: Ինչի՞ համար էր անում: Մենք իրեն ասում էինք՝ ատոմակայանում թափոններ կան, արա, մենք ունենք՝ իրենք չունեն, կրակի վրեքները, ստեղծի միջուկային զոնա, որ չկարողանա զորքը գա: Ոչինչ չարեց: Մատը մատին չխփեց, որ մի բան անի… Իր ամեն մի շարժում մի հատ փնթի չնթռլոյի շարժումներ է, ոչ մի կրթություն չունեցող»:

Հետո Բագրատյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ կոռուպցիոներ է. «Հրապարակվեց ԱԺ նախագահի եւ իր անցյալ տարվա եկամուտները 2020-ին, պատերազմ ենք կրվել, մի մարդունը կազմում է 60 հազար դոլար: Ինքը պիտի ԱԺ պատգամավորի, նախագահի աշխատավարձը բարձրացներ, դա չի համարձակվում անել: Պարգեւավճար է դնում վրան ու տալիս: Անցյալ տարի 120 մլն դոլար են ծախսել, դրանով մենք կառնեինք մոտ 2000 հատ փոքր ԱԹՍ՝ կամիկաձե: Կառնեինք S1 կամ ТОР համակարգերը: Մենք Հադրութ տված չկայինք, ժողովուրդ: Հիմա էլ այստեղ-այնտեղ ֆռռում է, ասում է՝ ուսուցչի աշխատավարձ եմ բարձրացնելու, թոշակ եմ բարձրացնելու: Բյուջեի եկամուտները 19%-ով պակասել են անցյալ տարի: Այս տարի բյուջեի եկամուտները 2 ամսվանը պակաս է 11 տոկոսով: Ինքը սուտ է ասում, որ ասում է՝ բյուջեն 20 մլրդ-ով ավել եղավ, ինքը ո՞ւմ հետ է համեմատում, օրենքով հաստատված բյուջեի գոյություն ունի: Ինքը ասում էր՝ ստվեր, կոռուպցիա…բայց եթե հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պակասում է, ուրեմն կոռուպցիադ ավելանում է, ստվերային տնտեսությունդ ավելացել է: Կամ իբր թե ուսուցիչների աշխատավարձ է բարձրացնում, բայց այնտեղ ստուգողականի համար փող էր հասնում, դասղեկության համար փող էր հասնում, այդ բոլոր փողերը հանում է: Բարձրացնում է այն ոստիկանների աշխատավարձը, որոնք պատասխանատու են Նիկոլ Փաշինյանի կյանքի անվտանգության համար»:

Բագրատյանը բողոքեց, որ զոհված զինծառայողների որոշ հարազատներին 5 մլն դրամ տալիս են ու դա ներկայացնում են որպես իրենց կողմից տրվող գումար, մինչդեռ բյուջեի փողն է. «Կինը վերցնում է 5 մլն դրամ ՝տալիս է այն բանին, որ զոհվել է, զոհված է: Իհարկե, մեծ մասը շատ արժանապատիվ են իրենց պահում, բայց լինում են մարդիկ, օրինակ, գյուղերից մեկում մի կին ասաց՝ հաշվի երեխես քեզ մատաղ եմ արել, արա՛ դու ո՞վ ես երեխեդ հողի տակ՝ այդպիսի բաներ ես խոսում: Կամ իր տան փո՞ղն է բերել քեզ տվել»:

Բագրատյանը հորդորեց ընտրությունների չգնալ՝ վստահեցնելով, որ արյուն է թափելու Փաշինյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930