Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչները հեռավար կրթությունը սկզբում պատկերացրել են որպես 45 րոպեանոց ռեժիմ»․ Ալեքսանդր Շագաֆյան

Ապրիլ 06,2021 15:42

«Հիմնական խնդիրները որոշ դեպքերում եղել են սարքերի բացակայությունը, դրանց որակի բացակայությունը, ինտերնետ կապը, բայց, բարեբախտաբար, հանրակրթական համակարգը կարճ ժամանակում ստանդարտ վիճակից անցավ արտակարգ իրավիճակում աշխատելուն»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը։

«Արդյունքում արձանագրվել է ավելի քան 80% ներգրավվածություն։ Իհարկե հասկացանք, որ մեթոդաբանության խնդիր ունենք, որ մեր մասնագետները հեռավար կրթությունը սկզբում պատկերացրել են որպես 45 րոպեանոց ռեժիմ, բայց էլի հասկանում ենք, որ իրավիճակն էր այդպիսին։ Տեսչական մարմինը փորձում է հասկանալ, թե հանրակրթական ուսումնական հաստատությունները որքանով են դիմակայում աղետներին եւ դրա հետեւանքներին»,-նշեց Ալեքսանդր Շագաֆյանը։

Նրա խոսքով․ «Այս տարվա ավարտից հետո պատկերացում կունենանք, թե այն դպրոցները, որոնք դիտարկելու ենք, որեւէ պլան ունե՞ն, թե կովիդի կամ այլ իրավիճակում ինչ են անելու՝ օր առաջ կրթական գործընթացը վերականգնելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930