«Հայրենիքի փրկության շարժման» անդամները մարզային այցելություններ են սկսել: Այսօր Սեւանում են հանրահավաք անում:
ՀՅԴ կամավորական շարժում կազմակերպության խորհրդի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանն իր ելույթում ասաց. «Այսօր կամաց-կամաց վերացնում են այն արժեքները, ինչը մեր համար բարձրագույն են՝ ընտանիքը: Էլ գենդերային հավասարություն, էլ տրանսգենդերային հավասարություն, բերեցին անորոշ սեռի գաղափարախոսություն, փորձում են մտնել Եվրոպա, բայց Եվրոպան էլ այդ արժեքները չի ընդունում: Եկել են հստակ թուրքի ծրագրով»:
Նա ասաց, որ հիմա իշխանության կռիվ չեն անում, հայրենիքն են ուզում փրկել, մեկ-երկու սերունդ հետո էլ հայ չի լինելու, ամեն ինչ վտանգված է. «Շուշին մերն է, Շուշին չի հանձնվելու, բերեցին արահետով Շուշին հանձնեցին, ի՛մ ազատագրած, ձե՛ր ազատագրած Շուշին: Կամաց-կամաց մտնում են Երեւան, արդեն Գեղարքունիքի մասին են խոսում, Սեւանա լիճը վերցնելու մասին են խոսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ