Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5603 հարկ վճարողներ ազատվել են 6 մլրդ 300 մլն դրամի չափով պարտավորություններից. Արթուր Թովմասյանը կարևորել է հարկային բեռի թեթևացմանն ուղղված Արցախի կառավարության ծրագրերը

Ապրիլ 06,2021 15:15

Ապրիլի 6-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանին:

Քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր:

Հարկային բեռի թեթևացման, գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2 նոր օրենքներ, 17 օրենքներում կատարվել են փոփոխություններ:

Ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության որոշումների հիման վրա պետական եկամուտների կոմիտեի կողմից միջոցառումներ են իրականացվում: Դավիթ Պողոսյանը ներկայացրեց  ամփոփ տեղեկատվություն, համաձայն որի՝ օկուպացված համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամի չափով հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ:

«Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի համաձայն՝ 5603 հարկ վճարողներ ազատվել են ավելի քան 6 մլրդ 300 մլն դրամի չափով պարտավորություններից:

Ընթացքի մեջ են մի շարք այլ միջոցառումներ: Առաջիկա օրերին կմեկնարկի վճարված ձեռնարկատիրական վարկերի, փոխառությունների և դրանց սպասարկման համար տոկոսների չափով վճարված հարկերի գումարների 50 տոկոսի վերադարձման գործընթացը:

Արթուր Թովմասյանը կարևորել է հարկային բեռի թեթևացմանն ուղղված կառավարության ծրագրերը ու ընդգծել դրանք հետևողական իրականացնելու  անհրաժեշտությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել