Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շփվել է նախկինում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ վերջինս անցյալ շաբաթ գտնվում էր Մոսկվայում: Դա լրագրողներին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կարող եմ հաստատել, իսկապես, նրանք խոսել են հեռախոսով: Նրանք հին, բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են, և բավականին հաճախ են շփվում»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ