02.04.2021 թվականին Դմիտրի Ռոբերտի Մարտիրոսյանի կողմից վերջինիս ֆեյսբուքյան անձնական հաշվով հրապարակվել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի շրջանի վարիչ մարմնի քաղաքական հարցերով դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանս, իմ թիմակիցների հետ միանում ենք «Ալյանս» կուսակցությանը»։
Հարգելով անհատի անձնական որոշումը եւ նրա իրավունքները եւ հիմք ընդունելով նշված հայտարարությունը ՍԴՀԿ վարչությունը գտնում է, որ Դմիտրի Մարտիրոսյանի կողմից իրականացվել է կուսակցության անվան ու բարի համբավի ակնհայտ շահարկում եւ ձեւակերպումներում առկա է մոլորեցնելու միտում՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը որեւէ որոշում չունի ընտրությունների մասնակցության եւ մասնակցության ձեւաչափի հետ կապված, առավել եւս նման հարց չի քննարկվել «Ալյանս» կուսակցության հետ եւ չի էլ կարող քննարկվել։
Ուստի ՍԴՀԿ Վարչության մեծամասնության վճռով Դմիտրի Ռոբերտի Մարտիրոսյանը սույն փաստաթղթի հրապարակման պահից վտարված է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերից համաձայն կուսակցության Կանոնադրության «Անդամակցության սառեցում եւ կուսակցությունից վտարում» բաժնի 7-րդ կետի՝ կուսակցության ծրագրում շարադրված գաղափարական հիմնադրույթների դավաճանության համար։
Համաձայն կանոնադրության վճիռը փոփոխման կամ վիճարկման ենթակա չէ։
Կարդացեք նաև
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն