Հայաստանի հարավային մասում՝ Սյունիքի Ագարակ քաղաքում արդեն ծաղկել է յասամանը։ Ըստ բուսաբանների, այն ընդհանրապես ծաղկում է ապրիլի 15-ից։ Լուսանկարները, որոնք արված են Ագարակի դպրոցի մերձակա այգուց, Aravot.am-ին է տրամադրել մեր կայքի ընթերցող Շաքե Ծատրյանը։
Այս պահին Ագարակում ջերմաստիճանը +25 աստիճան է։
Ի դեպ, Արաբական թերակղզուց արեւադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ Սյունիքի հովտային գոտում ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնելու է +28․․․+32 աստիճանի։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ