Ապրիլի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին, որը նախաձեռնվել է արմատներով Հադրութից սփյուռքահայ գործարարի կողմից։
«Հադրութի և բռնազավթված մյուս շրջանների վերադարձի և Հայրենիքի կայուն անվտանգության ապահովման նպատակներին հասնելու ճանապարհը սկսում է Արցախի շենացումից։ Դրա կարևոր բաղադրատարրերից մեկը տնտեսության վերակազմակերպումն է»,- նշել է նախագահ Հարությունյանը՝ մասնակցելով նոր այգու առաջին տունկերը հողին պահ տալու արարողությանը։
Նախագահը եղել է նաև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Վարդաձոր և Դահրազ գյուղերում։
Քննարկվել են շփման գծի ամրակայմանը, բնակչության անվտանգ կենսագործունեությանը, բնակարանաշինությանը և ենթաշրջանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ