Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի որոշ համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել թույլ տված խախտումների վերաբերյալ իրականացված քննության արդյունքում

Ապրիլ 06,2021 12:48

2021 թվականի փետրվարի 2-ին ԱՀ ՏԿԵՆ-ի կողմից հաղորդում է ներկայացվել ԱՀ դատախազություն՝ ԱՀ համայնքների ղեկավարների կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ: Նշված հաղորդման հիման վրա իրականացված քննության արդյունքում ԱՀ դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն և մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշումների պահանջներին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված ցուցակները տրամադրելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվել են վերոնշյալ համայնքներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հաշվառված և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 (երեք) ամիս նշված համայնքներում բնակված քաղաքացիների տվյալների ճշգրտման աշխատանքները:

Նշված գործընթացը իրականացվել է համայնքների ղեկավարների և վարչակազմերի ղեկավարների միջոցով՝ վերջիններիս կողմից ներկայացված ցուցակների հիման վրա: Սակայն գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք անհամապատասխանություններ, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ նշված համայնքների ղեկավարները ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ԱՀ ՏԿԵՆ դիմել է ԱՀ դատախազություն, որպեսզի ձեռնարկվի օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ՝ պարզելու համար, արդյոք համայնքների ղեկավարների գործողությունները պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ, 323-րդ, 332-րդ կամ 334-րդ հոդվածներով սահմանված հանցակազմի տարրեր։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930