Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանը միտված է շարունակել լայն ռազմատեխնիկական գործակցությունը ՌԴ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 06,2021 12:22

Ապրիլի 7-ին Մոսկվա կատարվելիք աշխատանքային այցին ընդառաջ` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ապագայի, տնտեսական կապերի և ռազմատեխնիկական գործակցության հեռանկարների մասին:

– Պարոն վարչապետ, որքանո՞վ են Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կախված սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքներից:

– Հայ-ռուսական ռազմավարական միութենական հարաբերությունները բավականին հարուստ են և լայն: Դրանք հիմնվում են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մոտիկության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ արտահերթ ընտրությունների ելքից:

– Ի՞նչ աստիճանով է այսօր տարածաշրջանում տնտեսական կապերի ձևավորման գործընթացը կախված քաղաքական գործոններից, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:

– Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանի կերպով փակել է Թուրքիան դեռ 1993թ.: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու օգտին, սակայն դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերում էր ուղիղ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի բերելով օտարերկրյա զինված ահաբեկիչ-գրոհայինների: Այս համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը:

– Արդյոք Հայաստանը ծրագրո՞ւմ է շարունակել ռուսական զենք գնել, մասնավորապես Սու- 30ՍՄ կործանիչներ և այդ ինքնաթիռների համար սպառազինություն:

– Հայաստանը միտված է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական գործակցության, ինչը բխում է երկու պետությունների ռազմավարական շահերից:

Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում ստեղծվել և համաձայն երկկողմ միջպետական համաձայնագրերի գործում են հայ-ռուսական երկու խմբավորումներ՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը, բացի այդ, երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ են, որի ձևաչափում ստեղծվել են նաև զորքերը (հավաքական ուժերը) և միավորված խմբավորումները, հասկանալի է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներում՝ ունենալու համար ժամանակակից և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության և հետո ՀԱՊԿ մյուս գործընկերների հետ համատեղելի սպառազինություն և ռազմամթերք:

Հենց նույն պատճառներով մենք նաև շահագրգռված են, որպեսզի Հայաստան սպառազինության և ռազմամթերքի մատակարարումներն իրականացվել այնպիսի կոմպլեկտացիայով, որը նախատեսվում է ՌԴ զինված ուժերի համար:

Ինչ վերաբերում է ձեր նշած ինքնաթիռներին, կպատասխանեմ դրական, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային Զինված ուժերի զարգացման ծրագրով:

-Արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է ռուսական նոր վարկ վերցնել հնարավորությունը՝ սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու համար: Ի՞նչ զենք է անհրաժեշտ Երևանին: Եվ ո՞ր թվին է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության ընթացիկ վարկը:

– Նման հարցերով որոշումները կընդունվեն կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որը մենք այս պահին իրականացնում ենք: Իմաստ չեմ տեսնում այս փուլում քննարկել ֆինանսավորման աղբյուրները և կառուցվածքը՝ կտրված այն նպատակներից և առաջադրանքներից, որոնք կնախասահմանվեն բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա բնականաբար, դրանք կփակվեն պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930