Այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը քննարկվող նախագծին չվերաբերող հարց ուղղեց նախագիծը ներկայացնող ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին։
Պարոն Բագրատյանը հետաքրքրվեց՝ դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի՞ է, թե՞ ոչ, ինչպե՞ս եք տեսնում առաջիկայում հնարավոր քայլերը, որպեսզի սահմանաչափը չգերազանցի, ազդեցություն չունենա գնագոյացման վրա։
«Փոխարժեքի վերաբերյալ մեր պատմությունը մնում է նույնը՝ դա ֆունդամենտալներով պայմանավորված չէ, այլ՝ սպասումներով։ Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ, դոլարն արժեւորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ, կան դրսից եկող գնաճային ճնշումներ եւ այլն։ Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում այսօր կխնդրեի այլ մարդ կգար իմ փոխարեն»,-ասաց Ներսես Երիցյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ