Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. «Իմացա՝ երկրի թիվ մեկ ամբաստանյալը հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններից մեկին, դիտողներին մի քանի հարց տամ»

Ապրիլ 06,2021 11:29

Իմացա՝ երկրի թիվ մեկ ամբաստանյալը հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններից մեկին: Դիտողներին մի քանի հարց տամ․

Պոզները հարցրե՞ց 98թ․ կեղծ տեղեկանքով նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։

Հարցրե՞ց նախագահական ընտրություններում գործադրված բռնությունների և համատարած կեղծիքներով ընտրությունների մասին։

Հարցրե՞ց 98թ․ օգոստոսի 6-ին գլխավոր դատախազի սպանության մասին։

Հարցրե՞ց 98թ․ կասկածելի էժան գնով սեփականաշնորհված Երևանի Կոնյակի գործարանի մասին։

Հարցրե՞ց, թե ինչու 98թ․ Քոչարյանը համաձայնեց Մինսկի խմբի առաջարկած Արցախի և Ադրբեջանի ընդհանուր պետության գաղափարին։

Հարցրե՞ց 98թ․ դեկտեմբերի 10-ին ռազմական ոստիկանության պետ Վահրամ Խորխոռունու սպանության մասին։

Հարցրե՞ց 99թ․ փետրվարի 9-ին փոխոստիկանապետ Արծրուն Մարգարյանի առեղծվածային սպանության մանրամասների մասին:

Հարցրե՞ց 99թ․ հոկտեմբերի 27-ին Վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի և Ռուբիկ Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանյանի և Արմենակ Արմենակյանի և պետնախարար Լեոնարդ Պետրոսյանի սպանությունների մանրամասների մասին։

Հարցրե՞ց 99թ․ Հոկտեմբերի 27-ին հաջորդած քաղաքական հետապնդումների և հալածանքների մասին։

Հարցրե՞ց 2001թ․ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ կղզում Մեղրիի փոխանակման ծրագրի և Հայաստանի տված համաձայնության մասին։
Հարցրե՞ց 2002թ․ Գույք պարտքի դիմաց գործարքի մասին, որով Հայաստանը կուտակած 100 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց մի քանի միլիարդ դոլարի արժեք ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ։

Հարցրե՞ց 2003թ․ կրակոցներով և ջարդարարությամբ ուղեկցված նախագահական ընտրությունների մասին։

Հարցրե՞ց 2003թ․ պահուստային 1.4 տոննա ոսկին $17 միլիոնով վաճառելու առեղծվածային պատմության մասին։

Հարցրե՞ց 2003թ․ Աշոտ Բլեյանին մտացածին հոդվածով ազատազրկելու մասին։

Հարցրե՞ց 2004թ․ ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր առաջնորդների և լրագրողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մասին։

Հարցրե՞ց 2005թ․ սահմանադրական փոփոխությունների «ուրվականների» անունը ստացած հանրաքվեի մասին։

Հարցրե՞ց 2006թ․ ընդդիմադիր թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալության և ազատազրկման մասին։

Հարցրե՞ց 2006թ․ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի ձերբակալության և ազատազրկման մասին։

Հարցրե՞ց 2007թ․ ԱԺ ընտրությունների խայտառակ որակի մասին։

Հարցրե՞ց 2007թ․ ստորագրված Մադրիդյան սկզբունքների մասին։

Հարցրե՞ց 2008թ․ մարտի 1-ի սպանդի մասին, որի ժամանակ սպանվեց 8 խաղաղ ցուցարար և երկու ոստիկան։

Հարցրե՞ց 2008թ․ հարյուրավոր քաղբանտարկյալների մասին։

Հարցրե՞ց իր պաշտոնավարման տարիների արտագաղթած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների, քաղաքական հալածանքների, առեղծվածային մահերի և հետապնդումների մասին

Հարցրե՞ց, թե պաշտոնավարման տասը տարիներին քանի գործարար է ունեզրկվել, քանի քաղաքացու սեփականություն է խլել, քանի երևանցի է մնացել առանց սեփական տան․․․

Հարցրե՞ց․․․
Հարցրե՞ց․․․
Հարցրե՞ց․․․
Հարցրե՞ց․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Իսկ Արման Բաբաջանյանը ԱԺ-ում Փաշաևին հարցնումա Կուտոյանի, Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների, Յուվեցի Կարոյի, Կարամելի Հարութի սպանությունների մասին՞

    Կամ մեկը թող Արման Բաբաջանյանին հարցնի էտ ինչ մեթոդիկայովա գնահատել, որ տարիներով չաշխատող, աշխատելուց վնասով աշխատող գործարանների գինը ստավցելա մի քանի միլիարդ դոլլար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930