Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա այսպես, երկիրը դեգրադացվում է. Հրանտ Բագրատյան

Ապրիլ 06,2021 10:26

 «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան

Փաշինյանը գրեթե ամեն օր հանդես է պոպուլիստական սոցիալական խոստումներով։ Մեկ խոսում է գրանցված աշխատողների թվի ավելացումից, այնուհետև գլուխ է գովում պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու շուրջ և ապա խոսում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելուց և այլն։ Իրականում նա կազմալուծում է ամեն ինչ, մարդկանց կերակրում ստերով, նենգափոխում է իրականությունը։ Նա կատարյալ ձախողակ է ինչպես արտաքին քաղաքականության, պատերազմի հարցերում, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելիս։ Մարդիկ արդեն իրենց մաշկի վրա են զգում նիկոլի տնտեսական քաղաքականության դառը հետևանքները։

Եվս մի փոքր ու տնտեսության մեջ տեղի կունենան բացասական արմատական այնպիսի պարտություններ ու շրջադարձեր, որոնց ականատեսը եղանք 2020-ի պատերազմի ժամանակ, որ Նիկոլին իշխանության բերած մասսաները ստիպված են լինելու լուծելու նրա հարցերը. նիկոլ-ամբոխ միասնականությունը շուտով դառնալու է երկբևեռ բուրգ. անլուծելի հակասություններով։

2021-ի հունվար-փետրվարին 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական անկումը կազմել է -6.7%։ 2020-ին 2019-ի համեմատ այն կազմել էր -7.8%։ Ինչպես միշտ նիկոլական տնտեսական տիրույթում աճել է հանքարդյունաբերությունը՝ 12%։ Այսինքն, եթե այսօրվա կառավարությունը դադարի թալանել հանքերը, ապա տնտեսական անկումը -10%-ից պակաս չէ։ 2021-ին շտապ հաշվառվող 75 տեսակի արդյունաբերական արտադրանքներից 42-ի գծով արտադրության ֆիզիկական ծավալների առումով արձանագրված է անկում։ 2020-ին օտ-յա ուղղակի ներդրումները կազմել են 117 մլն դոլար 2019-ի 254-ի փոխարեն։

Պակասում է զբաղվածների թիվը. 2020-ին ունեինք 12.8 հազ. պակաս զբաղված՝ քան 2019-ին։ 2021-ին զբաղվածության և կենսամակարդակի հարցերը սրվել են։ 2-ամսում սննդամթերքի գներն աճել են 7.2%-ով, իսկ աշխատավարձերը 0.8%-ով։ Չտեսնված տեմպերով 2018-2020թ.թ. աճել են հանցագործությունները, ինքնասպանությունները, մանկական մահերը։

Ընդամենը 3 տարում արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ 56-ից հասել է 68%-ի։ 2021-ի առաջին 2 ամիսները այն հազվագյուտ ժամանակաշրջանն է, երբ մահացածների թիվն ավել ծնվածներից։ Բյուջետային պրոբլեմներն ավելի խորն են։ 2020-2021թթ. բյուջեի հարկային եկամուտների անկման տեմպը 2 անգամ ավելի է տնտեսական անկման տեմպից։

Երբ Փաշինյանը նախընտրական քարոզարշավներ է անում դեպի գյուղերը և մարդկանց տալիս է խոստումներ, ոմանց կատարում է վճարումներ (օրինակ, զոհվածների հարազատներին 5 մլն դրամ վճարելը), ապա մարդիկ պետք է հասկանան, որ, նախ, այդ միջոցներն իր գրպանից չի տալիս, այլ բյուջեից և, ապա, իրականում հատուկ հիմնադրամում հավաքած միջոցները թույլ են տալիս (պարտադիր է) վճարել առնվազն 7 մլն դրամ։

Խոսում է ուսուցիչների աշխատավարձը կամ թոշակները 10%-ով բարձրացնելու մասին, բայց իր կամ Արարատ Միրզոյանի, նախարարների, պատգամավորների կամ իրենց անվտանգությունը պահպանող հատուկ ջոկատայինների աշխատավարձերը բարձրացնում է 2 անգամ (իրենք դա անվանում են պարգևատրում)։ Ահա այսպես, երկիրը դեգրադացվում է։ Մինչև ե՞րբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930