Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նման զորավարժությունների միջոցով իրականում ադրբեջանական բանակը սերտաճում է թուրքականի հետ. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 06,2021 09:30

«Ինն ամսվա ընթացքում Թուրքիան Ադրբեջանի հետ արդեն 4-րդ զորավարժությունն է  անցկացնում: Տարածաշրջանային համագործակցության ընդլայնման մասին անընդհատ հայտարարող այս երկու պետությունների նման վարքն իրականում փաստում է, որ նրանք ունեն հստակ վախեր իրենց իսկ նախաձեռնությամբ ռազմական ճանապարհով ձեւավորած տարածաշրջանային ձեւաչափերի ապագայի հանդեպ:

Ռազմական ճանապարհով տարածաշրջանային ձեւաչափերի պահպանման ձգտումից զատ, ակնհայտ է, որ Թուրքիան այս կերպ Ադրբեջանից հետ է պահանջում այն գինը, որը վերջինս պարտավորվել էր իրեն վճարել Արցախյան պատերազմի ելքը որոշելու համար: Նման զորավարժությունների միջոցով իրականում ադրբեջանական բանակը սերտաճում է թուրքականի հետ:

ՌԴ Զինված ուժերի հետ ուժեղացնելով ինտեգրման գործընթացները եւ չմերժելով տարածաշրջանային համագործակցության առաջարկվող ձեւաչափերը՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պարտադրված է արագ վերականգնել սեփական սպառազինությունը եւ այն համապատասխանեցնել ժամանակի պահանջներին»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930