Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաչյա Հակոբյան. «Պետք է համակերպվեն իրենց այդ կյանքի հետ, ընդունեն, որ այլեւս չեն կարողանալու գողանալ, թալանել երկիրը, եւ հանգիստ նստեն տեղները». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 06,2021 09:00

Խմբակցությունում ինչպե՞ս են գնահատում 3 տարվա գործունեությունը, ո՞ր ուժին են համարում մրցակից, ովքեր են լինելու նախընտրական ցուցակում. այս հարցերի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ.

– Պարոն Հակոբյան, սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունն արեցինք բոլորս, բայց հիմա դուք էլ կհամաձայնեք, որ ատելության մթնոլորտ է՝ հատկապես համացանցում: Ըստ ձեզ, այս ընտրությունները կլիցքաթափե՞ն այդ մթնոլորտը եւ ընդհանրապես քաղաքական ճգնաժամը:

– Ես շատ կուզենամ, որ այդ ատելության մթնոլորտը չլինի եւ քաղաքական ճգնաժամը լուծվի: Քաղաքական ճգնաժամը, կարծում եմ, ընտրություններից հետո կլուծվի, բայց ատելության մթնոլորտը, հատկապես համացանցում, կարծում եմ կշարունակի մնալ, անկախ նրանից, որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ սիրո եւ համերաշխության հեղափոխություն է եղել եւ չպետք է բռնության կոչեր լինեն, ատելության քարոզ լինի: Մենք տեսնում ենք՝ որոշ քաղաքական գործիչներ կամ ուժեր, որոնք շատ ակտիվ բռնության քարոզ են իրականացնում, ատելության խոսք են սերմանում, որը դատապարտելի է՝ անկախ նրանից՝ ով դա կիրականացնի:

– Որպես իշխող ուժի ներկայացուցիչ չե՞ք կարծում, որ պետք է լուրջ քայլեր արվեն այդ սերն ու համերաշխությունը վերադարձնելու համար:

– Մենք այդ ամեն ինչը անում ենք, մյուս կողմը պետք է նույնպես գիտակցի, որ շատ լավ, եղել են իշխանության, գումարներ են աշխատել, գումարներ են գողացել, բայց դա չպետք է լինի եւ պետք է համակերպվեն իրենց այդ կյանքի հետ, ընդունեն, որ այլեւս չեն կարողանալու գողանալ, թալանել երկիրը, եւ հանգիստ նստեն տեղները: Բայց նրանք չեն համակերպվում դրա հետ եւ շարունակում են պայքարել, որ գան իշխանության եւ շարունակեն թալանել երկիրը, ավելի հարստանան: Դրա համար էլ չարացած են, իսկ չար մարդը ատելության խոսք էլ կքարոզի, բռնության կոչեր էլ կանի:

– Այդ առումով վտանգավոր եզրի չե՞նք մոտենում: Ոնց եք պատկերացնում այս ամենի ավարտը:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Դե, օրինակ, առաջիկայում քարոզարշավ է եւ փողոցում լինելու են ինչպես ընդդիմադիրներ, այնպես էլ իշխող ուժի համակիրներ ու ներկայացուցիչներ:

– Այն, ինչի մասին դուք խոսում եք, հիմնականում մենք տեսնում ենք համացանցում: Երբ որ ես քայլում եմ Երեւանում, որեւէ այդպիսի տրամադրություն չեմ տեսնում, դա ինչ-որ մի քանի հարյուր հոգանոց խումբ է, որ ակտիվ մեկնաբանություններ են անում, գրառումներ գրում համացանցում:

– Փաստորեն դուք նաեւ փողոցներով քայլում եք: Բայց ասում են՝ դա այլեւս հնարավոր չէ, ձեզ թիկնապահներ են պետք, դժվար եք տեղաշարժվում:

– Ես թիկնապահ չունեմ, էդ գրողները թող ֆեյսբուքից դուրս գան, իրենք քայլեն եւ վստահաբար կարող եմ ասել, որ փողոցում, խանութում կհանդիպեն ինձ եւ կտեսնեն, որ չունեմ շփման խնդիր, մի պարզ պատճառով, որովհետեւ որեւէ վատ բան չեմ արել, որի համար պետք է ամաչեմ եւ գլուխս կախեմ, չկարողանամ շրջել քաղաքում:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930