Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում Վլադիմիր Պոզները ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց՝ տեսականորեն, որպես Հայաստանի ապագա ղեկավար, դուք որտե՞ղ եք տեսնում ամենամեծ սպառնալիքը։ Ի պատասխան Քոչարյանն ասաց՝ Թուրքիայից:
Ապա երկրորդ նախագահը պարզաբանեց․«Սպառնալիքը մեր նկատմամբ էքզիստենցիալ է, պատմական է։ Դա հայերն ընկալում են որպես սպառնալիք, մեզ էլ թուրքերը որպես սպառնալիք են ընկալում։ Սրանով էլ բացատրվում են փակ սահմանները, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Սպառնալիքն այն է, որ Թուրքիան, սահմանների բացման դեպքում, ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի՝ բիզնեսում, տնտեսությունում իր ներկայությամբ։ Ես այստեղ կոնկրետ վտանգ եմ տեսնում։ Հայաստանի պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլեւ ամերիկացիներին ու շատ-շատերին: Եվ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության փոփոխության իմաստով ուժեր կան, որ շատ ակտիվ են աշխատում եւ փորձում են մեր պարտության համար Ռուսաստանին մեղադրել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ