Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որ՝ կրկին իրենց մեղքով մեր վզին փաթաթված ու այսքան զոհեր տարած երեկվա պատերազմն են մոռացության տալիս՝ զարմանալի է». Իրավապաշտպան

Ապրիլ 05,2021 23:50

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խիստ հայրենասեր հայերի մի զանգվածի համար թուրքը հավերժական ու անփոխարինելի թշնամի է։ Այս մասին նրանք՝ քանի օր է խրոխտ հայտարարում են ֆեյսբուքում։ Սա պետք է դիտարկել օրվա իշխանությունների՝ հաշտության մասին արված ժամանակավրեպ, հանրահավաքային ու ցածրակարգ հայտարարությունների համատեքստում՝ որպես այդ հայտարարությունների շարունակություն եւ ի լրումն այդ հայտարարությունների։

Մեկ այլ՝ ավելի փոքր խումբ է ի հայտ եկել, որ ի հեճուկս այս թուրքաթշնամիների (թե՞ թշնամաթուրքերի՝ չգիտեմ, որ ձեւակերպումն է ճիշտ) գրում են, թե ռուսն է մեր մշտական ու  անփոխարինելի թշնամին։

Այս երկու խմբերում գտնվող երջանիկները վերջին 100-150 տարվա հայի կերպարն են բանաձեւում՝ անպատասխանատու, զգացմունքային,  անհեռատես, իրականությունից կտրված։

Որ 1918-21 թթ․ մեր գլխին իրենց բերած արհավիրքը մոռացել են՝ բացատրելի է՝ 100 տարի առաջ էր։ Բայց որ՝ կրկին իրենց մեղքով մեր վզին փաթաթված ու այսքան զոհեր տարած երեկվա պատերազմն են մոռացության տալիս՝ զարմանալի է։

Մենք ենք կերտել մեր ճակատագիրը։

Մենք ենք կերտում մեր ճակատագիրը։

Եւ չկան այլ մեղավորներ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930