Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք ձգտում իշխանության, ի՞նչն է ձեզ գերում»․ Պոզները՝ Ռոբերտ Քոչարյանին

Ապրիլ 05,2021 23:23

Հայաստանում հասարակությունը մասնատված է։ Այս մասին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է  ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, որն այսօր է հեռարձակվել։

Վլադիմիր Պոզների հարցին՝ չե՞ք կարծում, որ արտահերթ ընտրություններին ձեր մասնակցությունն էլ ավելի կխորացնի այդ մասնատումը, Քոչարյանը պատասխանել է՝ ոչ, չեմ կարծում։

Ինչո՞ւ եք ձգտում իշխանության, ի՞նչն է ձեզ գերում,այս հարցին ի պատասխան էլ Քոչարյանն ասել է․«Որովհետեւ ես չեմ տեսնում որեւէ մեկին, որը կարող է ուղղել իրավիճակը»։

Հաղորդավարը հետաքրքրվեց՝ ասենք ընտրություններ են, դուք եկաք իշխանության, ձեր առաջին քայլերը, որոնք կլինեն։ Այս հարցին ի պատասխան էլ Քոչարյանը հիշեցրել է, որ  արցախյան առաջին պատերազմում հաղթել է, հաջողվել է  անվտանգության գոտի ստեղծել եւ այլն։  Ապա ՀՀ 2-րդ նախագահն ասաց, որ 1998-ին, երբ ինքը ՀՀ նախագահն էր երկրում ծայրահեղ վիճակ էր․«Իսկ 10 տարում Հայաստանի ՀՆԱ-ն վեց անգամ աճեց,  բյուջեն՝ ութ։ Տպավորի՞չ է»։

Արձագանքելով Քոչարյանին Պոզներն ասել է՝ այդ ցուցանիշները տպավորիչ են, բայց Մարկ Տվենն ասում էր՝ կա երեք տեսակի սուտ՝ սուտ, ահավոր սուտ եւ   վիճակագրությունը, այնպես որ,  ես թվերին շատ զգուշավոր եմ մոտենում։

Քոչարյանն էլ կրկին հիշեցրեց իր կառավարման տարիները՝ 1998-ին ՀՀ բյուջեն 300 միլիոն էր, իսկ 2008-ին այն դարձավ 2.5 միլիարդ դոլար․«Այնպես որ, այս թվերը չեն տեղավորվում Մարկ Տվենի բանաձեւի մեջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930