Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համակարգիչս ու հեռախոսս փետրվարից ԱԱԾ-ում են… իմ դեմ կատարված հանցագործությունը ԱԱԾ-ն հանցագործություն չի համարում». Անժելա Էլիբեգովա

Ապրիլ 05,2021 23:55

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես ձեզ շատ հուզիչ պատմություն կպատմեմ «նոր Հայաստանի» և երկակի ստանդարտների մասին։

հաղորդում էի ներկայացրել հանցագործության մասին, երբ իմ մասին սուտ տեղեկություն էին տարածում իշխանական արբանյակները, իբր իմ դեմ դավաճանության հոդվածով ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ադրբեջանցիներին ինֆորմացիա վաճառելու պատճառով։

ԱԱԾ-ն քննում է գործը, պարզում է, որ իրենք իմ դեմ ոչ մի քրեական գործ չունեն ու ես ադրբեջանցիներին բնականաբար ոչինչ չեմ վաճառել։

Հաջորդ քայլը իրավապահ համակարգի պետք է լիներ սուտ մատնության հոդվածով քրեական գործ հարուցելը իմ անձի վերաբերյալ նման բան գրողների դեմ։

Այ էստեղից սկսվում ա զավեշտը, քանի որ ԱԱԾ-ն քր գործ հարուցելը մերժել է, դե որովհետև նայել են ու պարզել, որ գրողը ֆեյք ա, իսկ քոմմենթներում բազմաթիվ սպառնալիքները իմ կյանքին ու առողջությանը իրենք համարում են վերացական։

Զուտ արձանագրենք, որ «Գագիկ Սողոմոնյան» օպերացիայի շրջանակներում և Ֆեյսբուքից տվյալներ ստանալ կարողացան, և ProtonVPN-ից այփի ստացան, և Մոլդովայի պահը ճշտել կարողացան։ Ճիշտ ա անիմաստ, բայց ֆիքսենք, որ ցանկության դեպքում կարող են։ Այս դեպքում օպերատիվ պարզեցին որ իմ դեմ սուտ տարածող էջերը ֆեյք են ու վերջ։

Ու ամենասյուռը էս պատմության մեջ, որ ես այդ ամենը գիտեմ, որովհետև ինձ ԱԱԾ-ն եկել էր խուզարկելու էդ «Գագիկ Սողոմոնյանի» գործով։ Ու ես ոչ կարգավիճակ ունեմ էդ գործով, ոչ կապ ունեմ այդ ֆեյքի հետ, ոչ վճարովի ProtonVPN մոլդովական այփիով։ Բայց, ինչպես գիտի արդեն ամբողջ երկիրը, համակարգիչս ու հեռախոսս փետրվարից ԱԱԾ-ում են։

Արձանագրենք, որ իմ դեմ կատարված հանցագործությունը ԱԱԾ-ն հանցագործություն չի համարում։ Ինչ-որ կամընտրովի պրինցիպ կա ֆեյք փնտրելու՝ զբաղվում են միայն նրանցով, ով իշխանությանն ա քննադատում ու ձեռքի հետ փորձում ճնշել մարդկանց, ով դրա հետ որևէ կապ չունի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930