Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակագրել է համայնքում փաստացի չբնակված և ծրագրի շահառու չհանդիսացող  թվով 277 քաղաքացիների տվյալներ

Ապրիլ 05,2021 23:13

Սևակ Բաղդասարյանը որպես ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց  համայնքի ղեկավար  ունենալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների  հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում, 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով և ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված՝ համայնքի շահառուների  ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով ցուցակագրել է նախքան պատերազմական գործողություններն սկսվելը վերջին երեք ամիսներին համայնքում  փաստացի չբնակված և ծրագրի շահառու չհանդիսացող  թվով 277 քաղաքացիների տվյալներ:

Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա  վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 83.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Սույն դեպքերի առթիվ  ԱՀ քրեական  օրենսգրքի  322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն,  սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների  գործերով բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930