Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ «Ամեն ինչ կորած չէ, բանակցային գործընթացում հնարավորություն կա քննարկելու նախկին ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների հարցը»

Ապրիլ 05,2021 23:03

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝  դեռ ամեն ինչ կորած չէ, բանակցային գործընթացում հնարավորություն կա քննարկելու նախկին ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների հարցը: Այս մասին Քոչարյանն ասել է  ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում։

Պոզների հարցին՝ կարծո՞ւմ եք արդյոք, որ Լեռնային Ղարաբաղի կորցրած տարածքները  կորսված են ընդմիշտ, դրանք այլեւս հնարավոր չէ վերադարձնել Քոչարյանը պատասխանել է․ «Բոլոր տարածքների մասին ես հաստատապես չէի խոսի։ Ամեն ինչ կորսված չէ, կա հնարավորություն, համենայնդեպս, բանակցային գործընթացում քննարկելու ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների հարցը։  Ի՞նչ կարգավիճակով եւ ինչպե՞ս,  դա շատ բարդ գործընթաց է։  Բայց կարծում եմ, որ այստեղ  ինչ-որ  հնարավոր  հեռանկարներ կան»։

Իշխանության գալու դեպքում ռեւանշի հնարավորության մասին հարցին էլ՝ Քոչարյանն ասել է՝ հայկական բանակն ու Հայաստանն այժմ այնպիսի իրավիճակում են, որ ցանկացած սթափ մտածող մարդ չի կարող մտածել ռեւանշի մասին։

«Բայց չափազանց անարդար աշխարհը չի կարող երկար եւ հավերժ լինել: Ուստի իրավիճակին  պետք է նայել հետեւյալ կերպ՝  եթե մենք իրոք ուզում ենք վերջ դնել   այս հակամարտությանը, ապա պետք է գտնել այնպիսի լուծում, որը  արդարության տեսանկյունից կլինի բավականին ընկալելի»։

Ռոբերտ Քոչարյանն այսօր նույն հաղորդման ժամանակ ասել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի կուսակցությունների դաշինքով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930