Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որն իրեն թույլ կտա պետության ղեկավար մնալ մինչև 2036թ-ը:
Օրենքն արգելում էր նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու անգամից ավելի: Ընդ որում, այն ենթադրում է, որ նախքան 2020թ. ընտրված մարդկանց նախագահական ժամկետները չեն հաշվվում: Այդպիսով, Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը կարող են առաջադրվել յուրաքանչյուրը ևս երկուական անգամ:
Պուտինի և Մեդվեդևի ժամկետների զրոյացման նորմը ներառված է եղել Սահմանադրության փոփոխությունների փաթեթում: Այդ փոփոխություններն ընդունվել են 2020թ. ամռանը տեղի ունեցած քվեարկությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ