ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում, որն այսօր է հեռարձակվել, հարցին՝ ինչո՞ւ եք Մոսկվայում, պատասխանել է՝ գործերով։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին է մասնակցել։ Նա այս ընկերության տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն է վերընտրվել անցյալ տարի։
Վլադիմիր Պոզները հետաքրքրվել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արդյոք հանդիպե՞լ է։ Ռոբերտ Քոչարյանը բացասական պատասխան տվեց, ասաց՝ ոչ։ Ճշտող հարցին՝ ոչ հանդիպե՞լ եք, ոչ էլ քննարկե՞լ, պարոն Քոչարյանը կրկին նշեց՝ չի հանդիպել։ Սակայն արդյոք որեւէ քննարկում եղել է՝ այս հարցին 2-րդ նախագահը չպատասխանեց։
Հաղորդավարի՝ «20 բալանոց սանդղակով Հայաստանի իրավիճակը ինչպես կգնահատեք» հարցին, Քոչարյանն ասաց՝ երեք։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ