ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում պատճառված ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման նպատակով, ԱՀ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատողների ընդգրկմամբ նշանակված հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող շահառուների ցուցակում Մարտակերտ քաղաքի թվով 88 շահառու չհանդիսացող անձանց տվյալներ ցուցակագրելու միջոցով ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և խաբեության եղանակով ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու նպատակով, յուրաքանչյուր շահառուի անվամբ 250.000-ական ՀՀ դրամ դուրս գրելու արդյունքում ընդհանուր առմամբ 23.750.000 ՀՀ դրամ գումար պետությանը էական գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 332-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արցախի Հանրապետության Քննչական կոմիտե