Ապրիլի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի մի խումբ անդամների՝ «Мала эздйа» շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ։
Հյուրերի խնդրանքով Անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առկա իրավիճակին, Հանրապետության իշխանությունների կողմից երկրի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքին։
Պատվիրակության անդամները փաստել են ազգային-ազատագրական շարժման բոլոր փուլերում հայ ազգի հետ համահավասար պահանջատեր լինելը, ինչպես նաև հավաստել Հայրենիքի պաշտպանության գործում իրենց պատրաստակամության մասին։ Երկուստեք կարևորվել է Հայրենիքի վերականգման գործում բոլորի համախմբված և նվիրված աշխատանքը։
Արցախի Հանրապետություն
Կարդացեք նաև
Անվտանգության Խորհրդի Գրասենյակ