«Ականազերծումը բավականին թանկ և երկրարաժամկետ աշխատանք է»,-«Մեդիա կենտրոնում» «Ականի պայթյուն Դավիթ Բեկում. առջևում գյուղատնտեսական աշխատանքներն են, ի՞նչ փուլում են ականազերծման աշխատանքները» թեմայով քննարկման ընթացքում փաստեց Հայկական Կարմիր խաչի ընկերության Լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը:
Նա ցավով նշեց՝ դեռ իրենց չէր հաջողվել լիովին վերացնել արցախյան առաջին պատերազմի հետևանքները, իսկ հիմա դժվար կլինի ասել, թե ինչ կլինի:
Նա նշեց՝ մարզերում ծրագիր են իրականացնում՝ համագործակցելով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ: Նունե Գրիգորյանը կարևորեց համայնքների բնակիչների իրազեկվածության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքները: Նա տեղեկացրեց. «Ծրագրի թիրախային խմբերից են դպրոցականները, ուսուցիչները և համայնքների անդամները: Հաջորդ փուլում իրազեկման աշխատանքներ կտարվեն համայնքապետարաններում»:
Հարցին՝ կա՞ համագործակցություն տարբեր գերատեսչություններ հետ, Նունե Գրիգորյանը պատասխանեց. «Ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ մեր բոլոր ծրագրերի դեպքում անպայման աշխատում ենք պետական կառավարման մարմինների և ՏԻՄ-երի հետ: Մենք մարզ մուտք գործելուց առաջ համագործակցում ենք մարզպետարանների և համայնքների հետ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ