Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Արցախի հարցը և ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները

Ապրիլ 05,2021 20:22

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն ուղղված քայլեր, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

«Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում կգտնվի աշխատանքային այցով: Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների հետագա լուծմանն ուղղված քայլեր՝ մասնավորապես Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել հայ-ռուսական միութենական գործընկերության զարգացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածությունում ինտեգրացիոն միավորումներում գործակցության հեռանկարները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930